ԵԱՏՄ-ն և Իրանը պայմանավորվել են եվրասիական «Ագրոէքսպրես» նախագծի համագործակցության շուրջ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում տեղի է ունեցել «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծի զարգացման հարցով խորհրդակցություն իրանական կողմի հետ:
ԵԱՏՄ-ն և Իրանը պայմանավորվել են եվրասիական «Ագրոէքսպրես» նախագծի համագործակցության շուրջ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ԵԱՏՄ արտադրանքի՝ Իրան մատակարարումների, ինչպես նաև երկու երկրների շուկա իրանական մրգերի և բանջարեղենի լայնածավալ փոխադրումների կազմակերպմանը։
Կողմերը հանդիպման արդյունքներով համաձայնել են շարունակել աշխատանքը՝ համագործակցության կոնկրետ ձևաչափի և մանրամասների քննարկումը պատվիրակելով «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծին։