Շվեդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ
Շվեդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։
Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքը։
Նշվում է, որ 2024 թվականի մարտի 7-ին կատարվել են Հյուսիսատլանտյան պայմանագրին՝ Շվեդիայի Թագավորության միանալու մասին արձանագրության երկրորդ հոդվածով սահմանված պայմանները։ Ըստ այդմ՝ արձանագրությունն ուժի մեջ է մտել 2024 թվականի մարտի 7-ին։
Շվեդիան ՆԱՏՕ-ի 32-րդ անդամն է։