Ռուսական հրթիռը պայթել է Զելենսկիից և Հունաստանի վարչապետից 500 մետր հեռավորության վրա
Ռուսների կողմից Օդեսայի ուղղությամբ արձակված հրթիռը պայթել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսից 500 մետր հեռավորության վրա։
Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Աղբյուրի համաձայն՝ առաջնորդներին տեղափոխող շարասյունը տեսել է պայթյունը և խումբը տեսել է ծխի մեծ ամպ», հաղորդում է հեռուստաալիքը։
CNN-ը նշում է, որ Զելենսկին հաճախ է ռիսկային ուղևորություններ կատարում դեպի առաջնագիծ և Ռուսաստանի հետ ավելի քան երկու տարվա պատերազմի ընթացքում դիմավորել է աշխարհի տասնյակ առաջնորդների այցը Ուկրաինա: