Չինաստանն աջակցում է Ուկրաինայի հարցով խաղաղ համաժողովի անցկացմանը
Չինաստանն աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից ճանաչված միջազգային խաղաղության համաժողովի անցկացմանը բոլոր կողմերի հավասար մասնակցությամբ:
Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Յին։
«Չինաստանն աջակցում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի կողմից ճանաչված միջազգային խաղաղության կոնֆերանսի գումարումը, բոլոր կողմերի հավասար մասնակցությամբ և խաղաղության բոլոր ծրագրերի անաչառ քննարկմանը», - ասել է Վան Յին Խորհրդի նիստի շրջանակներում անցկացվող տարեկան մամուլի ասուլիսում։