Պետք է անենք մեր գործը, ապացուցենք, որ սիրում ենք Հայրենիքը․ Պապիկյանի ելույթը (տեսանյութ)
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ելույթ է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը․
«Այսօր Վազգեն Սարգսյան պետական-քաղաքական-ռազմական գործիչը կդառնար 65 տարեկան։ Ինչպիսի՞ն կլիներ վերջին տասնամյակների մեր պատմության ընթացքը, եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, դժվար է ասել,։ Բայց մի բան հստակ է՝ Վազգեն Սարգսյանը նրանցից մեկն էր, ով քաջություն ունեցավ ստանձնելու սեփական ժողովրդի պատմությունն ուղղորդելու պատրաստակամությունը։
Վազգեն Սարգսյան պետական գործչի ամենակարևոր հատկանիշներից մեկը մարդկանց համախմբելու ունակությունն էր, նրա սերը, հանդուրժողականությունը, հավատը յուրայինների հանդեպ, հայրենաշինության գաղափարի շուրջ համախմբելու հատկությունը։
Այսօր էլ նա խոսքերն արդիական են՝ անկախության հավերժականությունը պահպանելու համար յուրաքանչյուրս անմնացորդ կերպով պետք է անենք մեր գործը, այդ կերպ ապացուցենք, որ սիրում ենք Հայրենիքը և պարտավոր ենք ուժեղացնել պետությունը։ Առանց հզոր և մարտունակ բանակի՝ չի կարող լինել թե պետություն, թե անկախություն, այս վճռականության շաղախով դրվեց բանակաշինության հիմքը»։
Ավելին՝ տեսանյութում։