«Սա այն իրավիճա՞կն է, որի մասին երազում էր Սպարապետը». հարցն Արամ Սարգսյանը շրջանցեց ու արագ հեռացավ լրագրողներից (տեսանյութ)
Արամ Սարգսյանից լրագրողները Եռաբլուրում հետաքրքրվեցին, թե արդյոք սա այն իրավիճակն է, որի մասին երազում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Նա ոչ միայն չպատասխանեց այդ հարցին ըստ էության, այլև հեռացավ` լրագրողների այլ հարցերին չպատասխանելով:
Հիշեցնենք, որ այսօր` մարտի 5-ին, Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանը կդառնար 65 տարեկան: