Քնում-զարթնում են, ինչ-որ բաներ են իմանում մեր երկրի մասին․ հետաքրքիր է` երկա՞ր են բացահայտումներ անելու ՔՊ-ում․ Հայկ Մամիջանյանը՝ «Զվարթնոց»-ում ռուս սահմանապահների տեղակայման մասին (տեսանյութ)
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հասկանում է, թե ինչու է ռուս սահմանապահների ներկայությունը «Զվարթնոց» օդանավակայանում անհանգստացնում ՔՊ-ականներին։
Նա նաև ծիծաղելի է համարում ՔՊ-ական պատգամավորների այն հայտարարությունը, թե՝ սահմանապահների լինել-չլինելու հարցն առաջ է եկել իրենց պաշտոնավարման 6 տարվա ընթացքում ու նոր են հասկացել՝ ինչ անել։
«Քնում-զարթնում են, ինչ-որ բաներ են իմանում մեր երկրի մասին։ Ինձ հետաքրքիր է` երկա՞ր են այդ բացահայտումները շարունակվելու ՔՊ-ում։ Պաշտոնավարման 6-րդ տարում իմացա՞ն։ Ի տարբերություն իրենց՝ ես հասկանում եմ, թե ինչ պայմանագրային բազայի հիման վրա են այնտեղ։ Դա ՀԱՊԿ արտաքին սահման է, Եվրասիականի արտաքին սահման է, կարծում եմ` դրանով է պայմանավորված իրենց ներկայությունը»,- ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում