Քանի ամառը չի եկել, զգուշացնում եմ... զբաղվե՛ք այս հարցով
Գործարար Հարություն Մնացականյանը լուսանկար է հրապարակել և կից գրել.
«Քանի ամառը չի եկել, զգուշացնում եմ.
հուսով եմ հետո ստիպված չեմ լինելու այս գրածս կրկին կիսվելու և ասելու, թե` «ժամանակին ասում էի, չլսեցի'ք»։
Հարգելի պատկան մարմիններ, ահագին ժամանակ է հետևում եմ շատացող սննդի առաքման մոտոտրանսպորտով, մոպեդներով, ինքնագլորներով տեղափոխվող արկղիկներին, նրանց ոչ սանիտարահիգիենիկ վիճակներին (փաստացի օրինակը նկարներում)։ Ինձ մոտ մտավախություն կա (բնականաբար հիմնավոր մտավախություն), որ ամռան ամիսներին, երբ առաքումները կկատարեն այսպիսի վիճակում գտնվող պահատուփերով, երբեմն-երբեմն կունենանք սուր աղիքային ինֆեկցիոն բռնկումներ։
Հիմա հորդորս և խնդրանքս ձեզ, քանի շուտ է զբաղվե՛ք այս հարցով, թող ամեն երեկո լվանան և ախտահանեն այս տուփերը, այլապես կունենանք այն վիճակը, ոնց որ ունեցել ենք միշտ։