Բլինկենն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Բրազիլիայում քննարկել են երկկողմ կապերը և տարածաշրջանային հարցեր: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
G-20-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները և տարածաշրջանային այլ հարցեր:
Ֆիդանը և Բլինկենը մտքեր են փոխանակել այն քայլերի շուրջ, որոնք կարող են ձեռնարկվել Գազայի հատվածում լիարժեք զինադադար ապահովելու համար: