Քյամիլի գործը կուղարկվի դատարան, բայց դա չի նշանակում, որ նրան անմիջապես կնստեցնեն ինքնաթիռ և կուղարկեն Հայաստան․ սա երկար գործընթաց է․ դեսպան
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է, որ ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալին իսկապես ձերբակալվել է Հայաստանի խնդրանքով, հետախուզումը հայտարարվել էր դեռևս 2023 թվականի մայիսին:
«Քյամիլը լավ է, դիմանում է։ Նրա համար փաստաբան վարձեցինք։ Այսօր առավոտյան ժամը 10-ին Մոսկվայի Դոմոդեդովոյի շրջանի դատախազը կորոշի՝ գործը դատարան տանե՞լ, թե՞ ոչ։ Ամենայն հավանականությամբ, գործը կուղարկվի դատարան, բայց դա չի նշանակում, որ նրան անմիջապես կնստեցնեն ինքնաթիռ և կուղարկեն Հայաստան։ Սա երկար գործընթաց է»,-ասել է նա։