Հայտնի են մանրամասներ, թե ինչ են Անկարայում քննարկել Ալիևն ու Էրդողանը
Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները ամեն օր ամրապնդվում են, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։
«Այսօր անհատական հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք բազմաթիվ հարցեր և ևս մեկ անգամ վերանայեցինք այս և գալիք տարիների ճանապարհային քարտեզը։ Պաշտպանական արդյունաբերության ոլորտում մեծ զարգացումներ կան, և նախագահական ընտրություններից հետո իմ մասնակցությամբ առաջին միջոցառումը «Բայրաքթար Աքինջի» անօդաչու թռչող սարքի շնորհանդեսն էր։ Ադրբեջանի երկնքում արդեն թռչում են անօդաչու թռչող սարքեր, ինչը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում մեզ համար և նաև կարևոր պայման է մեր տեխնոլոգիական զարգացման համար»,- ասել է ադրբեջանական պետության ղեկավարը։
Հանդիպմանը հատկապես նշվել է, որ Արցախից օկուպացված և այսպես կոչված Շուշիի հռչակագիրը, ինչի համատեքստում երկու երկրների հարաբերությունները բարձրացրել է դաշինքի մակարդակի։ Ընդգծվել է, որ Ադրբեջանը և Թուրքիան համագործակցում են միջազգային կազմակերպություններում և մշտապես աջակցում են միմյանց։