Զելենսկին հայտարարել է ճակատում շատ ծանր իրավիճակի մասին
Ճակատի մի քանի հատվածներում ծայրահեղ ծանր իրավիճակ է ստեղծվել: Այնտեղ ռուսական զորքերը կենտրոնացրել են իրենց ռեզերվների առավելագույն քանակը։ Այս մասին իր տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ խոսելով Կուպյանսկի ուղղությամբ ուկրաինական դիրքեր կատարած իր այցի մասին։
Նրա խոսքերով, որոնք վկայակոչում են ուկրաինական լրատվամիջոցները, ռուսական զորքերը օգտվում են Ուկրաինային օգնության ձգձգումից:
«Մենք հնարավորինս աշխատում ենք գործընկերների հետ՝ վերականգնելու և ընդլայնելու աջակցությունը: Առանձին-առանձին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ուկրաինացիներին և ուկրաինացի կանանց, մեր բոլոր ընկերություններին և մեր գործընկերներին, ովքեր արդեն հիմնել են զենքի արտադրություն, պարկուճների, անօդաչու թռչող սարքերի արտադրություն»,- ասել է Զելենսկին: