Վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Իսրայելը հրաժեշտ է տալիս Patriot համակարգինՈղբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Կիրանցում սահմանազատման ենթակա 11 կետ ունենք, կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումից (տեսանյութ) Պենտագոնը զենքի արտադրության հարցում շատ լուրջ խնդիրներ ունիԷս պահին էլ են խոցելի Կիրանց գյուղն ու դպրոցը, Ադրբեջանի ուղիղ նշանառության տակ են. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Աստվածաշունչն ասում է՝ ամենայն իշխանություն Աստծուց է.Փաշինյանը պատասխանել է իր հեռացման պահանջներին Երբ ՀԱՊԿ-ը իր պարտքը չի կատարում, ու մենք էլի չենք փոխվում, նշանակում է` երկիրը տանում ենք կործանման (տեսանյութ) Եթե մեզ ուզում են վերացնել, ուրեմն մենք պետք ա կառավարենք մեզ վերացնելու էդ ցանկությունը․ Փաշինյան Սահմանազատման գործընթացում միշտ էլ լինում են շեղումներ, մեր տարածքից ոչինչ չի զիջվում. Փաշինյան (տեսանյութ) ԱՄՆ-ը զիջումների չի գնա Ռուսաստանի հետ հարաբերություններումԻնչ փուլերով են անցկացվելու «սահմանազատման գործընթացի» քայլերը Եթե առաջիկա տարիներին կարողանանք պահել մեր պետականությունը, ՀՀ անկախ պետությունը գոյություն կունենա (տեսանյութ) Կադաստրից ասել են` Տավուշի փաստաթղթերը գաղտնի են, կարող են թույլ տալ միայն ծանոթանալ (տեսանյութ) Սահմանի վերարտադրման գործընթացը տևական գործընթաց է, մի կոճակ չէ, ձևավորում ենք սահմանազատման փաթեթ․ Փաշինյան Անկախության ժամանակ ձևավորվեց անկախության հետ աղերս չունեցող սերունդ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ՈՒՂԻՂ Պետք է լինի սահմանը, որից ներս տարածքը չափելի է՝ սահմանագծումը և սահմանազատումը անել միանգամից․ Առաքելյան 1 օր ջուր չի լինի Երևանի և մարզերի որոշ հասցեներում Արագածավանում մեքենան հայտնվել է դաշտում. ընտանիքի 4 անդամներ, այդ թվում՝ երեխաներ, հոսպիտալացվել են Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան Շուրջբոլորը կալանավորված են քաղաքական նկատառումներով․ ազատությո՛ւն քաղբանտարկյալներին․ Աբրահամյան Մալյանը կլինի ազատության մեջ․ թող մտածեն նրանք, որ ազատազրկված են հոգով ու խղճով․ Արսեն Բաբայան AntiFake-ի խմբագրությունը դատապարտում է Վերաքննիչի՝ կալանքի դեմ բերված բողոքը մերժելու որոշումը Նարեկին ազատազրկել են ազնիվ քաղաքացիական, հայրենասիրական, համարձակ դիրքորոշում ունենալու համար Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ․ հայտնաբերվել են արյունոտ քարեր ՀՀ իշխանությունները Կիրանցում պատրաստ են հանձնել Ադրբեջանին մոտ 180 մլրդ. քառակուսի մմ տարածք Գրել են՝ 2 որդի ունեմ, ազատել եմ բանակից, մարդու ծիծաղ է գալիս․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Փաշինյանը մեզ 60% գարանտիա է միայն տվել. Կիրանցի ղեկավար (տեսանյութ) Վրաստանի ԱԺ-ի և կառավարության մոտ ուժայիններ են մոբիլիզացվել․ իրավիճակը շարունակում է լարված մնալ ԱՄՆ-ն անսպասելի հայտարարություն է արել Ռուսաստանի հետ պատերազմի մասինԸնդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ ՀՀ ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել․ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը․ ՊՆ 44-օրյա պատերազմի մասնակիցը կառավարության շենքի մոտ նստացույց է սկսում Երևանի շատրվանները գործարկվեցին ԱԺ պատգամավորի կողմից մատնանշված նյութերը գտնվել են Կադաստրի կոմիտեում․ հերքում Ինձ վիրավորողների նկատմամբ ոչ թշնամանք, ոչ ատելություն չունեմ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք՝ ԱրմավիրումԱյցելել ենք Նոյեմբերյանում տեղի ունեցած սադրանքի արդյունքում ձերբակալված տավուշեցի հայրենակիցներին. Մանուկյան Հանրության մեծ մասը չի գիտակցում, որ մասնակից է իր ինքնութենական, կենսական տարածքի ոչնչացմանը․ Լիլիթ ԳալստյանՎանաձորի բազմաթիվ հասցեներում մեկ օր ջուր չի լինիԱյս պայքարը պիտի լինի չակնկալիքների պայքար, դիմացը պետք է ստանա պատիվ և հայրենիք. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան (տեսանյութ)«Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է (տեսանյութ)ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 8 ներկայացուցիչ«Իմ որդուն եմ կորցրել, իմ երկիրն եմ կորցրել, ինձ սնուցողն եմ կորցրել». զինվորի մայր (տեսանյութ)
Սյունիքում 14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց
Քարվաճառում բեռնատար է շրջվել, Թուրքիայի քաղաքացի է մահացել (տեսանյութ)Բերքաբերի մոտ ճշտվել են այն կետերը, որտեղ սահմանային սյուներ են տեղադրվելու. Ոսկան ՍարգսյանՄենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Տնտեսություն

ՊԵԿ-ը՝ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների կարգավիճակի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ առ այսօր ԵԱՏՄ տարածքից ՀՀ տարածք տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տարանցման հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկությունների բացահայտման դեպքերով հարուցված վարչական վարույթների ընթացքում, եթե չի ապացուցվել խնդրո առարկա ապրանքների՝ Միության անդամ չհանդիսացող պետության տարածքով տեղափոխվելու ընթացքում բեռնաթափման, փոխաբեռնման, այլ բեռնային գործողությունների ենթարկված լինելու կամ մաքսային ապահովման միջոցները վնասված լինելու փաստը, ապա կոմիտեի կողմից կիրառվել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի 1-ին մասը՝ վարչական պատասխանատվություն՝ «նախազգուշացում», իսկ ապրանքները համարվել են միության ապրանքի կարգավիճակ ունեցող։

«Նշված մոտեցումը համապատասխան ապրանքներ տեղափոխողների մոտ հանգեցրել է կարգապահության թուլացման և հնարավոր չարաշահումների տեղիք է տվել։ Հետևաբար, Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 142-րդ հոդվածի 5-րդ, 307-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, առաջնորդվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հայտարարում է, որ ԵԱՏՄ տարածքից ՀՀ տարածք տեղափոխվող ապրանքների վերաբերյալ տարանցման հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկությունների բացահայտման դեպքերով իրականացվող վարչական վարույթների ընթացքում այսուհետ կիրառվելու են հետևյալ մոտեցումները․

խնդրո առարկա ապրանքները չեն ճանաչվի որպես միության ապրանք, եթե առանց մաքսային մարմնի թույլտվության Միության անդամ չհանդիսացող պետության տարածքում բեռնաթափվել, փոխաբեռնվել (վերաբեռնվել) և դրանց հետ կատարվող բեռնային այլ գործողություններ են կատարվել, կամ փոխադրող տրանսպորտային միջոցն է փոխարինվել, բացառությամբ այն դեպքերի, երբ այս գործողություններն իրականացվել են վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով:

Այն պարագայում, երբ Միության անդամ երկրից ՀՀ տեղափոխված ապրանքները չեն համապատասխանի այդ ապրանքների վերաբերյալ տարանցման հայտարարագրին (օրինակ՝ կներմուծվի հայտարարագրված ապրանքից տարբերվող ապրանք կամ կլինեն չհայտարարագրված ապրանքներ կամ ներմուծված ապրանքի քաշը կամ քանակն ավելի կլինի հայտարարագրված քաշից կամ քանակից և այլն) և դա կհանգեցնի այդ ապրանքների վերաբերյալ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպված հայտարարագրի բացակայության, այդ ապրանքները չեն համարվի միության ապրանքի կարգավիճակ ունեցող, ուստի նման պայմաններում դրանք ենթակա կլինեն ձևակերպման որպես երրորդ երկրի ապրանք։ Սահմանված կարգով որպես երրորդ երկրի ապրանք չձևակերպվելու դեպքում՝ դրանք ենթակա կլինեն արգելապահման։

Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացվող վարչական վարույթի ընթացքում տնտեսվարողը զրկված չի լինի խնդրո առարկա ապրանքները Միության ապրանքի կարգավիճակ ունենալու վերաբերյալ այլ ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, որոնք պատշաճ գնահատականի կարժանանան ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։