Ես ասում եմ՝ ներեցեք, տղաներ, ների՛ր ինձ, Շուշի՛. Արշավիր ՂարամյանՆիկոլ Փաշինյանի օրոք դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է․ Մաս 205Ադրբեջանը Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել, և պետք է դուրս գա այդ տարածքներից. դեսպան Դեկոտինյի. «Ազատություն»ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է․ «Հրապարակ»Եթե գերնպատակը Նիկոլի ու ՔՊ-ների հեռացումն է, սրանից լավ շանս չի լինելու․ Լևս ԴավթյանՀանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը
44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանն իր համախոհների հետ կառավարության մոտ կդիմավորի Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը․ նա ժամ է նշել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Ժամը 11:00-ին հավաքվում ենք Երևանի հյուսիսային մուտքի մոտ դիմավորելու երթի մասնակիցներին․ Աբրահամ Գասպարյան
Սահմանադրական կարգին սպառնացող, ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ. ԱԱԾ-ն` շարժման մասին
Ինչպե՞ս փչացնել այսօրվա հավաքը. Փաշինյանը հանձնարարել է լուծումներ գտնել. «Ժողովուրդ»Եկեղեցուն տարիներով բոյկոտող Փաշինյանը հիշել է եկեղեցու մասին․ «Հրապարակ»Փակ է Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհըՓաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում. «Ժողովուրդ»Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովԱսել են` «կայֆավատ լինել պետք չի»․ «Հրապարակ»Իրավապահ համակարգում վերադասավորումներ են. պատրաստվում են երթի Երեւան հասնելուն․ «Ժողովուրդ»Գիշերեիք «Հաղթանակ» զբոսայգում. «Հրապարակ» 761 թե՞ 195 անհետ կորած, 80 գերի, թե՞. ԱՄՆ պետքարտուղարության, ՀՀ կառավարության և ոչ պաշտոնական թվերը անհամեմատելի են․ «Ժողովուրդ»Փաշինյանն ու Պուտինը տարածաշրջանի անվտանգության հարցեր են քննարկում (տեսանյութ) Թրամփը Բայդենին մեղադրել է արտաքին քաղաքական անգործունակության մեջ«Հակված ենք լավատեսության»․ Պեսկովը՝ Փաշինյան-Պուտին հանդիպման մասին ԱՄՆ-ն նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի իր թեկնածուինՄեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը Միքայել Բադալյանը հեռանում է «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրենի պաշտոնից «Սրբազան երթ»` մայիսի 9-ի խորհուրդը վերականգնելու առաքելությամբ․ քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան Թողարկվել է Արցախի Տիգրանակերտին նվիրված եռալեզու կայք Հռոմի մրցաշար․ Ավանեսյանը դուրս եկավ երկրորդ շրջան Դադարեցնելով ՀԱՊԿ ֆինանսավորումը՝ Երևանը ներքին լսարանի համար նախատեսված ակցիա է ապահովում Եթե պատերազմ սկսի, ուրեմն մեր իշխանությունն է հրահրողն էլ, պատասխանատուն էլ, պայմանավորվողն էլ (տեսանյութ) ՆԳ փոխնախարարը ներկայացրել է՝ ինչ ռազմավարություն ունի ՀՀ-ն աղետների ռիսկի կառավարման հարցում Մենք ո'չ վախկոտ ենք, ո'չ թույլ, ո'չ տկար, ո'չ անօգնական, ո'չ անհույս, ո'չ էլ անլույս. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ժողովուրդը Բագրատ Սրբազանին մեծ ոգևորությամբ և ծափերով դիմավորեց Աբովյան քաղաքում (տեսանյութ)
Արդարադատության նախարարությունը հայտարարում է՝ դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի
ԵԱՏՄ գագաթնաժողովում չի քննարկվել ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը Ռումինիայի հայոց թեմը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը Փաշինյանը ԵԱՏՄ շրջանակներում տրամադրված է կառուցողական աշխատանքի․ Օվերչուկ Միանում ենք մեր հոգևոր եղբորը, սա խաղաղության երթ է, և մենք մասնակցում ենք հանուն մեր հայրենիքի (տեսանյութ) Սա լույսի Շարժում է ընդդեմ խավարի, լույսը կհաղթի. Շարժման մասնակիցները միացրել են հեռախոսի լույսերը (տեսանյութ) Ողջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը, աջակցում շարժմանը. Վրաստանի հայ համայնք Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնում Սրբազանի առաջնորդած շարժմանը Բոլոր «գործակալների'դ», «նարկոբարոնների'դ» բարևներ. Սրբազանի գլխավորած քայլերթը հասավ Աբովյան (տեսանյութ) Պատրաստ ենք կառուցողական երկխոսության՝ ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկական շուկայի ժամանակին գործարկելու համար ԵԱՏՄ առաջնորդները որոշումներ են ընդունել ինտեգրացիոն համագործակցության հետագա խորացման վերաբերյալ Վահագն Խաչատուրյանը Մակունցի հետ Սիլիկոնյան հովտում էր ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթին մեծաթիվ աջակիցներ միացան (տեսանյութ) Անտոնիո Գուտերեշը կշնորհավորի ՌԴ նախագահ Վլադիմիր ՊուտինինՇարժման մասնակիցները միասնական Տերունական աղոթք են բարձրացնում (տեսանյութ)
ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են ապացուցել՝ խաղաղության համար միջազգային միջնորդությունը հնացել է․Le Figaro
Հասարակություն

Ոստիկանն ատրճանակը դրել է բարձի տակ, «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցն էլ այդ զենքով ինքնասպան է եղել. ՔԿ

Պարզվել են «Վեոլիա ջուր» ընկերության տարածքում ընկերության աշխատակցի ինքնասպանության հանգամանքները: Այս մասին տեղեկանում է Քննչական կոմիտեից:

Ըստ հաղորդագրության՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակում հրազենային վնասվածքից տղամարդու մահվան հանգամանքները:

2023թ ապրիլի 13-ին՝ ժամը 15:20-ին, շտապօգնության խմբից ՀՀ ոստիկանության ՕԿԿ ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Ավան-Առինջ թաղամասի Մարշալ Բաբաջանյան փողոցում գտնվող, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ դեպքի վայրում դիակի մոտ հայտնաբերվել եւ վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողին ամրակցված ատրճանակը, իսկ նույն սենյակում հայտնաբերվել և վերցվել են նաև կրակված պարկուճը և գնդակը: Առգրավվել են վերջինիս հագին դեպքի պահին եղած հագուստները, դիակից վերցվել են նմուշներ։

Նշանակվել են դիակի դատաբժշկական, ինչպես նաեւ դատաձգաբանական, դատահետքաբանական, դատատոքսիկոքիմիական, դատաքիմիական, դատագենետիկական փորձաքննություններ:

Հսկող դատախազի նախաձեռնությամբ, ենթադրյալ հանցանքներին ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին եւ 337-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան իրավական գնահատական տալու համար փոփոխություն է կատարվել քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության մեջ:

Քննությամբ պարզվել է, որ 2023թ. ապրիլի 13-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցը ծառայություն է իրականացրել Կոտայքի մարզի Ավան-Առինջ թաղամասի Մարշալ Բաբաջանյան փողոցում գտնվող «Վեոլլա Ջուր» ՓԲԸ-ին պատկանող պահեստների գլխավոր մուտքի մոտ գտնվող պահակակետում։ Վերջինս, խախտելով զենքի պահպանման վերաբերյալ օրենսդրության պահանջները, ծառայողական զենքը չի պահել այնպիսի պայմաններում, որ բացառվի կողմնակի անձանց ձեռքն ընկնելու հնարավորությունը, ինչպես նաև զենքը թողել է առանց հսկողության։

Մասնավորապես. վերջինս նշված ծառայողական զենքը պատյանից հանել ու դրել է բարձի տակ: Շուրջ 20 րոպե հանգստանալուց հետո նա դուրս է եկել պահակակետից, իսկ վերադառնալիս հանդիպել է «Վեոլլա Ջուր» ՓԲ ընկերության աշխատակցին ու նրա հետ բարձրացել պահակակետ՝ սուրճ խմելու նպատակով: Որոշ ժամանակ անց, ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված ոստիկանության ծառայողը դուրս է եկել պահակակետից: Այդ ընթացքում ժամը 14:15-ի սահմաններում, այնտեղ գտնվող նշված ընկերության աշխատակիցը, օգտվելով ոստիկանության ծառայողի բացակայությունից եւ «Մակարով» տեսակի ատրճանակն առանց հսկողության թողնելու հանգամանքից, վերցրել է զենքը և ինքն իր գլխի հատվածում մեկ անգամ կրակելու միջոցով ինքնասպան եղել:

Ձեռք բերված փաստերի հիման վրա ոստիկանության ծառայողի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրան ներկայացվել է մեղադրանք եւ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ տուժողը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում։

Նախաքննությունը շարունակվում է: