Կարող եք «չճտացնել» ու «չծպպացնել»․ Իվետա Տոնոյանն անդրադարձավ Իմ քայլը պատգամավորների ելույթներին (տեսանյութ)
Ազգային ժողովում հայտարարությունների ժամը բուռն անցավ ու մեծ ուշադրություն սևեռեց ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախագծերին։ Դրանք, որ առաջարկում էին արգելել նույնասեռականների և սեռափոխվածների միջև ամուսնությունները և նրանց կողմից երեխայի որդեգրումը, մերժվել էին դեռ առավոտյան։
«Որ խոսում եք ԲՀԿ քաղաքական հետագծից, ինչ-որ որակումներ եք տալիս, ընդամենը ձեր հետագծին կամ ավելի շուտ դրա բացակայությանը էսպես անդրադարձեք, որովհետև ձեր հետագիծը ընդամենը Գյումրիից Երևան ընկած ճանապարհահատվածն է՝ շուրջ 120 կիլոմետր»,- նրանց պատասխանեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։