Խոշոր պայթյուն Աֆղանստանում. կա 1 զոհ և 5 վիրավոր
Աֆղանստանի արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 1 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Դեպքը տեղի է ունեցել Նանգարխար շրջանում: Նախնական տվյալներով պայթյունը տեղի է ունեցել նոր կառուցվող դպրոցի շենքում:
Բոլոր տուժածներն ու զոհվածը տարածքում աշխատող բանվորներ էին: