Ես այս նախագիծը չէի բերի, եթե ՀՀ-ում գոնե ամենամինիմալ ծավալի ներդրում լիներ․ Միքայել Մելքումյան (տեսանյութ)
Հեղափոխությունից հետո անցել է 1,5 տարի և ՀՀ-ում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար ամենամինիմալ ծավալի ներդրումներ չկան։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ կուսակցության» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նրա խոսքով՝ ներդրողները հանդիպելով վարչապետին ու փոխվարչապետներին, ասում են, որ ձգձգվում է գործարքը, քանի որ ներդրողը ստիպված է լինում անցնել մի քանի կառույցներով։ Միքայել Մելքումյանը նշեց, որ հենց դա է առիթ դարձել, որ իրենք մշակեն «մեկ պատուհանի սկզբունքով» նախագիծը, որպեսզի ներդրողը մոտենա մեկ կետի և կատարի գործարքը։
«Եթե մեր երկրում ներդրումների հետ կապված խնդիրներ չլիներ, ես այն ԱԺ չէի բերի։ Ես ձեզ ո՛չ թե խնդրում, այլ կոչ եմ անում քվեարկել դրա օգտին»,- ասաց Միքայել Մելքումյանը։
Նկատենք, որ ԱԺ-ն դեմ քվեարկեց նախագծին։
Մանրամասները՝ տեսանյութում