Պատրաստ են ուղիղ եթերի ժամանակ ազատվել կուսաթաղանթից. Անիտա Հարությունյանը՝ Լյուսի Քոչարյանին
Victoria's Secret-ի մոդել Անիտա Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում գրում է՝ «Ուզում եմ անդրադառնալ երեկ համացանցում իրարանցում առաջացրած կուսաթաղանթի թեմային: Չեմ կարողանում հասկանալ օգտատեր Լյուսի Քոչարյանին, ով նման գրառում է կատարել:
Չեմ պատկերացնում նրա մտավոր հետամնացության ու միևնույն ժամանակ PR-վելու ցանկության աստիճանը: Հարգելիս, քո գրառումից պարզ է դառնում, որ կուսաթաղանթիդ հեռացման անհագ ցանկությունով ես լցված եղել տարիներ առաջ, ինչը քեզ բերել է, որոշակի հոգեկան խանգարման: Վերջ ի վերջո ինչպե՞ս կարելի է վերահսկել ֆեյսբուքում այս «բառդականոցը», ինչպե՞ս զերծ մնալ հոգեկան շեղումներ ունեցող մարդկանց գրառումներից, ովքեր իրենց էջում ակտիվություն ստեղծելու համար պատրաստ են անգամ ուղիղ եթերի միջոցով ազատվել իրենց՝ այդքան հոգս պատճառող կուսաթաղանթից:
Հ.Գ. Ժամանակին էլ ամբողջ ազգին դարձրիր բռնաբարված, սակայն պարզից էլ պարզ էր, որ դա քո հիվանդ երևակայության արդյունքն էր: Մնում է հասկանալ՝ ինչի՞ հետևանքով են առաջանում քո սրբապիղծ մտքերը»։