Այդ գումարը ավելի լավ է հատկացնեին ազգային ավիափոխադրող հիմնելուն․ ՄԱԿ նախագահ
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հայկական ավիաշուկա Ryanair-ի մուտքով ամենաշատը ես եմ շահագրգռված, քանի որ աղջիկս Դուբլինի համալսարանի ասպիրանտ է և տարին 2-3 անգամ Հայաստան է գալիս, իսկ դեպի Երևան ավիատոմսերն էլ թանկ են: Միաժամանակ, ես անընդունելի եմ համարում, որ պետական բյուջեից ֆինանսական հատկացումներ պետք է արվեն այդ ավիաընկերությանը՝ 76 եվրո մեկ ուղևորի համար:
Այդ գումարը ավելի լավ է հատկացնեին ազգային ավիափոխադրող հիմնելուն, ազգային ավիափոխադրող՝ եվրոպական ավիաստանդարտներով»: