Նիդերլանդներում ընտանիքը 9 տարի նկուղում է ապրել ու սպասել աշխարհի վերջին
Նիդերլանդներում գտել են 6 հոգուց բաղկացած մի ընտանիքի, որը 9 տարի ապրել է նկուղում և սպասել, թե երբ պիտի գա աշխարհի վերջը։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Այս ընտանիքին գտնել հաջողվել է այն ժամանակ, երբ ընտանիքի եղբայրներից մեկը գնացել է բար, որտեղ բարմենից գարեջուր է խնդրել և պատմել, որ 9 տարի փողոցում չի եղել և այլևս չի կարող այսպես ապրել։
Այս ամենից հետո ոստիկանների ուղեկցությամբ նրանք գնացել են նկուղ, որտեղ հայտնաբերել են 58-ամյա մի տղամարդու և 5 մարդու, ովքեր եղել են 18-25 տարեկան։ Ոստիկանները շարունակում են պարզել այս տարօրինակ դեպքի մանրամասները։