Լուրջ գործը այսպես չի արվում․ Դարբինյանը՝ Փաշինյանի հորդորի մասին
Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը Թվիթերի իր էջում գրել է․ «Տուրիզմի կոմիտեի տոտալ անգործության պայմաններում վարչապետը ստիպված ուղղակի դիմում է տաքսու վարորդներին ու անցորդներին՝ տուրիստների նկատմամբ սիրալիր լինելու խնդրանքով: Լուրջ գործը այսպես չի արվում»:
«Տուրիստական ոստիկանության մասին լսե՞լ եք: Հարևանների մոտ գործում է, գնացեք՝ նայեք»,- հավելել է նա: