«Մուլտի Գրուպ»-ը՝ WCIT-2019-ի համերգային աննախադեպ ծրագրի գլխավոր աջակից
Հանրապետության հրապարակում մեկնարկած շքեղ համերգով ազդարարվել է Երևանում WCIT-2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովի մեկնարկը:
Լուսային և ձայնային բացառիկ էֆեկտներով հագեցած աննախադեպ շոուի կայացման գլխավոր աջակիցը «Մուլտի գրուպ» կոնցեռնն էր:
WCIT-ի կազմակերպիչներն օգնության խնդրանքով դիմել էին կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանին և անմիջապես ստացել նրա դրական արձագանքը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ WCIT համաշխարհային նվագախումբը ներկայացրել է արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված երաժշտություն:
Համերգին մասնակցել են երաժիշտներ բոլոր այն 15 երկրից, որտեղ նախկինում անցկացվել է համաժողովը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ: