Լրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ. Բադասյան
Լրատվամիջոցների դեմ ոտնձգությունը սպառնալիք է մեր ժողովրդավար երկրի մամուլի ազատության դեմ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով «Հայելի» ակումբի հետ տեղի ունեցած միջադեպին:
«Հայաստանում խոսքի ազատությունն այլընտրանք չունի, եւ յուրաքանչյուր նման դեպքի պետք է տրվի համարժեք իրավական գնահատական»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 5-ին, 4 անձ՝ Դավիթ Հովհաննիսյան, Սարգիս Մանուկյան, Արտակ Մարգարյան եւ Հայկ Ստեփանյան, ձվեր են նետել «Հայելի. ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից Դավիթ Հովհաննիսյանն ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։