Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական չի տալիս, Վանեցյանին երաշխավորելու համար էլ չի փոշմանել (տեսանյութ)
Ես հրաժարական չեմ տալիս, աշխատում եմ ու շարունակելու եմ աշխատել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նա հորդորեց այդ հարցով այլևս իրեն ոչինչ չասել, քանի որ արդեն ամեն ինչ ասված է և այլևս այլ ասելիք չկա:
Ինչ վերաբերվում է հրաժարական տված մյուս կադրերին և մասնավորապես ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին, ում համար Ֆելիքս Ցոլակյանն անձամբ է երաշխավորել, ապա նա ընդհանուր կապ այդ ամենի մեջ չի տեսնում և չի էլ փոշմանում, որ ժամանակին երաշխավորել է Վանեցյանի համար: