Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանել
Արդյոք Չինաստանը և Միացյալ Նահանգները գործընկերներ են, թե հակառակորդներ. սա հիմնարար հարց է, որը թույլ չի տալիս սխալներ գործել:
Այս մասին ասել է Չինաստանի ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի և Օվկիանիայի ներկայացուցիչը ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի այցից առաջ ճեպազրույցում:
Նա նշել է, որ խոշոր երկրների մրցակցությունը չի լուծի Չինաստանի, ԱՄՆ-ի և ողջ աշխարհի խնդիրները։
«Չինաստանը և ԱՄՆ-ը երկու մեծ պետություններ են, նրանք չեն կարող կապեր չպահպանել, չշփվել և հատկապես չեն կարող առճակատման մեջ մտնել»,- ընդգծել է դիվանագետը։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը և Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էին, որ Բլինկենը Չինաստան կայցելի ապրիլի 24-26-ը։