Պուտինը պլանավորում է խոշոր հարձակում. Bild
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա ամիսներին խոշոր հարձակման, հայտնում է գերմանական Bild հրատարակությունը։
Ինչպես հրապարակմանը հայտնել են Ուկրաինայի հետախուզության երկու բարձրաստիճան սպաներ, Կիևն ակնկալում է, որ Ռուսաստանը կսկսի նոր լայնածավալ հարձակում մայիսի վերջին կամ հունիսին։
«Ռուսական ներկայիս հարձակումները ճակատային գծի առանցքային հատվածների վրա, ինչպես նաև հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարվածները Խարկովի և նմանատիպ կարևոր քաղաքների վրա՝ հող են նախապատրաստում ապագա, մեծ հարձակման համար»,- նշում է կայքը: