Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդին
Իրանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու ԵՄ որոշման մասին Ժոզեպ Բորելի հայտարարությունից հետո Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը «պարծեցել է» եվրոպական պատժամիջոցներով որպես անձնական ձեռքբերում։
Այս մասին գրում են իսրայելական լրատվամիջոցները։
«Եվրամիության այսօրվա կարևոր որոշումը՝ պատժամիջոցներ կիրառել իրանական ռեժիմի սպառազինության ծրագրերի դեմ, հստակ ուղերձ է հղում իրանական ռեժիմի իշխանություններին։ Սա քաղաքական հաղթանակ է, և սա դեռ սկիզբն է»,- գրել է Կացը սոցցանցում՝ իր հայտարարությունն ուղղելով Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին: