Նախարարը թեման շեղեց՝ իմ անձին գնահատականներ տալով․ ԵՊՀ մամուլի խոսնակ
ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«ԿԳՄՍ նախարար Arayik Harutyunyanը քիչ առաջ «Ազատություն» ռ/կ-ի եթերում, չպատասխանելով ԵՊՀ-ում գրաքննության վերաբերյալ հարցին, ըստ էության հաստատեց, որ տեղյակ է ու ոչինչ չի էլ պատրաստվում անել: Նախարարը թեման շեղեց՝ իմ անձին գնահատականներ տալով․ իբրև թե ես «նախկին ռեժիմի» ներկայացուցիչ եմ:
Ուզում եմ հիշեցնել, որ այս պահին իր անմիջական հրահանգով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է մի մարդ, որը ՀՀԿ ցուցակով առաջադրվել է 2017 թվականին, եղել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը, իսկ նախարարի ընկերը՝ ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, մասնակցել է ՀՀԿ մի քանի քարոզարշավների որպես «տասովշիկ»: Այս ամենը ես կարող եմ փաստերով ապացուցել: Ես պահանջում եմ, որ Արայիկ Հարությունյանը գոնե մի փաստ հրապարակի, թե ինչով եմ ես նախկին ռեժիմի ներկայացուցիչ:
#հարվածենք100ամյակովերկակիստանդարտներին»: