100-ավոր քաղաքացիներ պահանջել են գործարկել «Արմօյլը»
100-ավոր քաղաքացիներ պահանջել են գործարկել «Արմօյլ» բիտումի և քսայուղերի գործարանը: Ակցիայի մասնակիցները ստորագրահավաք են իրականացրել՝ գործարանի անհապաղ շահագործման պահանջով։
Ընկերության տնօրենը հանդիպել է քաղաքացիներին ու ներկայացրել ստեղծված իրավիճակը, ըստ որի ընկերության աշխատանքները խոչընդոտվել են հարևանությամբ գործող «Ռիվալ» ընկերությանը պատկանող պտղատու այգիների և չրի արտադրամասի ներկայացրած բողոքների պատճառով:
Պնդումները, թե գործարանի շահագործումը վնասելու է շրջակա միջավայրին, անհիմն են, վստահեցրել է «Արմօյլի» տնօրեն Ալֆրեդ Աբեդին և հակափաստարկներ ներկայացրել: Աբեդին քաղաքացիների հետ շրջել է գործարանի տարածքում ու ցուցադրել անվտանգության համակարգը: