Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարն անխելքություն է որակել նավթային գործարանի վրա հարձակումը
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչու իրենց չի հաջողվել կանխել նավթային վերամշակման գործարանի վրա հարձակումը:
«Սաուդյան Արաբիան ավելին է, քան երկիրը, այն իր չափերով գրեթե մի մայրցամաքի չափ է, այն մեծ է Եվրոպայից և շատ դժվար է պաշտպանել երկրի բոլոր սահմանները»,- ասել է արքայազնը:
Նա հավելել է, որ երկրի օդային տարածքները պաշտպանվում են ամերիկյան Patriot и Hawk հակաօդային պաշտպանության սարքերով, որոնք նախատեսված չեն անօդաչու թռչող սարքերից պաշտպանելու համար:
Նա «անխելքություն» է որակել այդ հարձակումը՝ ասելով, որ միայն հիմարը կհարձակվեր մի երկրի նավթային ընկերության վրա, որը ապահովում է ողջ աշխարհում նավթի 5% արտադրությունը: