Արարատի մարզպետը Նորաշենի գյուղապետին հեռացրել է՝ ընտրություններում իրեն չսատարելու համար․ գյուղացիները բոյկոտում են (տեսանյութ)
Արարատի մարզի Նորաշեն համայքում բողոքի ակցիա է ընթանում։ Մարզպետ Գարիկ Սարգսյանը նոր գյուղապետ է նշանակել՝ առանց ավագանու նիստի։ Համենայնդեպս նախկին գյուղապետ Նորայր Գրիգորյանի խոսքերով նիստ չի եղել և արձամնագրությունն էլ կազմվել է առանց ավանգանու անդամների ու իր մասնակցությամբ։ Նա պնդւոմ է նաև, որ երբևէ ո՛չ ծանուցում, ո՛չ նախազգուշացում ու ո՛չ էլ թերացումներ իր աշխատանքում չեն եղել։
«Եթե գան ու ինձ ասեն, քեզ այ սրա համար աշխատանքից ազատում ենք՝ առանց խոսելու կհեռանամ, բայց Գարիկ Սարգսյան անունով մարզպետը քնել-արթնացել ա ու որոշել, որ ինձ աշխատանքից պետք ա ազատի։ Ինձ ժողովուրդն ա ընտրել, ո՛չ թե ինքն ա նշանակել, որ ազատում ա»,-ասաց գյուղապետը լրագողների հետ զրույցում։
Նա նաև վստահեցնում է, որ իր ու Գարիկ Սարգսյանի միջև լարվածությունն սկսվեց այն պահից, երբ չլսեց մարզպետի հորդորները ու չանդամագրվեց Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը և ԱԺ ընտրությունների ժամանակ էլ չսատարեց նրան։
Նորաշենն ունի շուրջ 4000 բնակիչ, ու այս գյուղում գյուղապետն ընտրվում է ժողովրդի քվեով, այդ է պատճառը, որ գյուղացիներին ևս զայրացրել է ստեղծված իրավիճակն ու նրանք փակել են գյուղապետարանի մուտքը, որպեսզի նոր գյուղապետը րկարողանա ներս մտնել։ Վերջինս հանդիսանում է ավագանու անդամ։
Գյուղավիները մուլտֆիլմի հերոս կոկորդիլոս Գենայի և մարզպետի նկարների վրա «Ամոթ» գրառմամբ պաստառներով ակցիա են կազմակերպել։
Մանրամասները՝ տեսանյութում