Նոր մանրամասներ՝ 2017 թվականին Լավրովի ու Թրամփի խոսակցությունից
Washington Post թերթը բացահայտել է 2017 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի ծոսակցությունից մի շարք մանրամասներ։
Հանդիպման ժամանակ Ամերիկայի նածագահը նշել է, որ իրեն չի անհանգստացնում այն, որ Ռուսստանը մասնակցություն է ունեցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին։ Ընդգծենք, որ արդեն երկար ժամանակ խոսվում էր, որ նմանատիպ խոսակցություն եղել է։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սպիտակ տունը արգելել է հրապարակել Թրամփի ու Պուտինի հեռախոսային խոսակցությունները։