Ավտովթար՝ Երևանում․ բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «КамАЗ»-ը Հրդեհ էլեկտրական ենթակայանում Ռուսաստանը դուրս չի գալու այս տարածաշրջանից, մաքսիմում՝ վերադասավորվելու է․ Աշոտյան «Օրենքով գող» «Պզո»-ին ակումբներից մեկում հարվածելու մասին տեղեկությունները հերքվում ենԱյս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի Նիկոլն իշխանության է․ Արմեն Աշոտյան Արցախի էջը փակված չէ մեզ համար, առանց ցեղասպանության հատուցման՝ վերադարձը անկարելի է Երուսաղեմի հայերը ոստիկաններին զգուշացրել են` Հայկական թաղամասի վրա հարձակում է լինելու Անտարբեր հասարակություն, թշնամի իշխանություն․ այն, ինչ պետք է իմանալ մեր ժամանակների մասին․ Շարմազանով «Ուժ է կիրառվում», «Ոստիկանից հայրենասեր չլինեք». ոստիկանները ուժի կիրառմամբ բացեցին փակ ճանապարհը (տեսանյութ) Ցեղասպանությունը վերապրածները բախվում են անցյալի վերքին, այդ ցավը հերքելու անարգանքին․ զեկույց «Ախպե՛ր, մեղք ա ժողովուրդը, բացեք` անցնեն ճանապարհը», «Վերջ, խնդիր չկա». Տավուշում լարված է (տեսանյութ) Քաղաքացիները բացեցին ճանապարհը․ Տավուշի գյուղերի վարչական ղեկավարները կհանդիպեն Գրիգորյանի հետ Գեղարքունիքում մեքենան հայտնվել է ձորակում. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց Հյուսիսային Կորեան վախեցնում է աշխարհին իր նոր հրթիռի փորձարկումովԼույս չի լինի հետևյալ հասցեներումԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊենտագոնը շտապ զենք է պատրաստում Ուկրաինա ուղարկելու համարԱրտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորըՄի խումբ երիտասարդներ «Ռոյալ» ակումբում Պզոյին ծեծի են ենթարկելԵրեկվա պայմանավորվածության մեջ արձանագրված է, որ սահմանազատման հանձնաժողովները նախ կընդունեն կանոնակարգը համատեղ.ՓաշինյանԻսրայելը ԱՄՆ-ից լրացուցիչ արկեր և ռազմական մեքենաներ է խնդրումՄինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. քաղաքագետԱյն, ինչ Ալիևը 2023-ին արեց Արցախի դեմ, նույն քաղաքականությամբ ահ ու սարսափի կենթարկի ՀՀ քաղաքացիներին․ ՕկապմոԻսրայելը երեք բալիստիկ հրթիռ է օգտագործել Իրանի վրա հարձակման ժամանակՄեկ անգամ ևս հիշեցնեմ՝ տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. Գևորգ ԴանիելյանԱյս 4 գյուղերի սահմանազատումը նախնական գործողություն է, պիլոտային շրջան է. ՓաշինյանՋրվեժի ձորում գտնվել է անհետ կորած տղամարդու դինՉորս գյուղերի հանձնումն Ադրբեջանին պաշտոնական Երևանի սխալն է. իրանցի փորձագետԱդրբեջանը, Տավուշի հատվածում տարածքներ ստանալով, նորից է սպառնալու և նոր պահանջներ է դնելու. փորձագետՄենք առաջնագիծ չունենք, ունենք սահման. սահմանը խաղաղության նշան է. ՓաշինյանԱրտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ումՄենք կարող է 3-4 տների հետ կապված խնդիր ունենանք. Եթե այդ խնդիրը ունենանք, դա որեւէ պարագայում չի նշանակում,  որ մեր տարածքը 29 743 քկմ-ից պակասեց. ՓաշինյանՍա Հայաստանի և մեր քաղաքակրթության հանձնում է բարբարոսներին, որը մեզ փորձում են ներկայացնել որպես «ձեռքբերում». Վարդան ՈսկանյանԴարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթըՌուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու Արցախի բանտարկված ղեկավարների վիճակըԱրծվաշենի սահմանազատում կլինի, երբ դե յուրե հիմնավորենք, որ այդ էքսկլավը Հայաստանի մաս է. Փաշինյան (տեսանյութ)Զինվորը սահմանը գծել ա, մենք կռվել ենք, մեր տղերքի արյունով սահման պահել, հիմա դուք դրա համա՞ր եք ուզում կիրանցիներից վրեժ լուծել. կիրանցին` ՆԳ նախարարինՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ՓաշինյանԽաբելով ամեն ինչ առաջ են տանում` Ոսկեպարում ուրիշ բան են ասում, Կիրանցում՝ ուրիշ, Բերքաբերում՝ ուրիշ. տավուշցիները շարունակում են փակ փակել ճանապարհըԺողովուրդ ջան, ինչ մտահոգող հարցեր կան, եկել եմ` հասկանամ. ՆԳ նախարարը ժամանեց ՏավուշԲավարար է, որ 100-150 հազար մարդ իր ընդվզման ձայնը բարձրացնի` ոչ միայն համացանցում. սթափ մտածողները շատ ավելին են. Րաֆֆի Ասլանյան«Այս դաշտը մի քիչ թեքություն ունի, որ գնդակ ըլներ....». Փաշինյանին բացատրեցին, որ այդպես պետք է լինի և գնդակ տվեցին (տեսանյութ)«Ժողովուրդը խաբվել է». տավուշցիները փակ են պահում ճանապարհը, ոստիկանները պահանջում են բացել այնՈսկեպարցիներին ասել եմ, եթե սահմանազատման ընթացքում որևէ հարց առաջանա տների հետ կապված, մենք ձեզ տեր կկանգնենք. պետք լինի` նոր տներ կկառուցենք. ՓաշինյանՓաշինյանը 4 գյուղերի հանձնումն էական ձեռքբերում է համարում Հայաստանի համարՀարգելի «արևմտամետներ», չե՞ք զարմանում, թե ինչու է Արևմուտքն այդքան արագ ողջունում Հայաստանի զիջումները. Վահե ՀովհաննիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
ՀՐԱՏԱՊ. Լարված է իրավիճակը Ոսկեպար, Կիրանց և Բաղանիս գյուղերում. ՈւՂԻՂ
ԱՄՆ-ն դուրս կբերի իր զորքերը Նիգերից
Արտակարգ դեպք՝ Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում, վիճաբանության ժամանակ, 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Մամուլ

«168 ժամ». Փաշինյան-Միքայելյան հակամարտությունը նոր թափ է ստանում

«168 ժամ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյան-Սասուն Միքայելյան դեռեւս լուռ հակամարտությունը կարող է նոր թափ ստանալ: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի հանդուրժում բոլոր նրանց, որոնք համարձակվում են իրեն հակադարձել կամ չհամաձայնել իր տեսակետի հետ: Վերջին նման ցայտուն օրինակը հենց Սասուն Միքայելյանն է, ով համարձակվել էր հրապարակավ հակադարձել իրեն:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ից Նիկոլ Փաշինյանը պատասխանելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ասել էր, թե Վանեցյանն իր այդ հայտարարությամբ «աղբամանը նետեց իր ուսադիրները»: Սրան հաջորդեց Սասուն Միքայելյանի կոշտ պատասխանը՝ նախ հիշեցնելով, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, որ ԱԱԾ նախկին պետն իր ընկերն է, որի հետ նա ճանապարհ է անցել, ու մնալու է իր ընկերը, ապա նաեւ հայտարարել էր, թե ոչ ոք իրավունք չունի ասել՝ «ուսադիրները նետեց աղբամանը», քանի որ ինքն էլ է ուսադիր կրել: Նիկոլ Փաշինյանին ճանաչողները շատ լավ գիտեն, որ նման հայտարարությունն անհետեւանք չի կարող մնալ:

Ենթադրվում է, որ այդ մասին գիտի նաեւ Սասուն Միքայելյանը: Սակայն, մեր տեղեկություններով, Ս. Միքայելյանը նեղ շրջապատում հայտարարել է, որ ինքն այլ բան ասել չէր կարող, եւ նման հայտարարություն անելով՝ ինքն առաջին հերթին՝ պաշտպանել է իր ուսադիրը, որի արժեքը չեն կարող իմանալ բանակում ծառայություն չանցածները:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը դեռեւս ԱՄՆ-ից զանգահարել է իր մտերիմ կուսակիցներին եւ հանձնարարել իր բացակայության ընթացքում զգոն լինել անհնազանդ կուսակիցների ու պատգամավորների գործունեության նկատմամբ՝ մինչեւ իր վերադարձը:

«Իմ քայլը» խմբակցության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ն. Փաշինյանը խմբակցության ներսում չի քննարկել Սասուն Միքայելյանի հարցը, քանի որ չի վստահում նրանց, ուստի այդ հարցը նա քննարկել է իր վստահելի մի քանի կուսակիցների հետ: Նրանք են՝ Հակոբ Սիմիդյանը, Լիլիթ Մակունցը, Ռուբեն Ռուբինյանը, Տիգրան Ավինյանն ու Էդուարդ Աղաջանյանը:

Սասուն Միքայելյանին պատժելու տարբերակներ դեռեւս չեն գտնվել, քանի որ կուսակցությունից նրան հեռացնել չեն կարող, քանի որ նախ՝ Միքայելյանը ՔՊ հիմնադիրներից է, եւ երկրորդ՝ նա կուսակցության կանոնակարգը չի խախտել: Նշենք, որ ՔՊ կանոնադրության համաձայն՝ կուսակցության անդամները կարող են կարգապահական պատասխանատվության ենթարկվել կուսակցության ծրագրին հակասող գործողություններ կատարելու դեպքում: Իսկ Սասուն Միքայելյանի հայտարարությունը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, որեւէ կերպ չի տեղավորվում այս դրույթի տակ ենթադրվող գործողությունների շարքում:

Հաջորդ «պատիժը», որը քննարկվել է իշխանական նեղ շրջանակում՝ Ս. Միքայելյանին ԵԿՄ նախագահի պաշտոնից հեռացնելն է, սակայն դա նույնպես բացառվում է, քանի որ այն ընտրովի մարմին է, իսկ ԵԿՄ-ում Ս. Միքայելյանին դեմ դուրս եկողներ գոնե այս պահին չկան: Այսինքն՝ «անհնազանդ» Ս. Միքայելյանին պատժելու մեթոդ Նիկոլ Փաշինյանը դեռեւս չի կարողանում գտնել:

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս թեմայի վերաբերյալ չի խոսել Ս. Միքայելյանի հետ: Բանն այն է, որ Ն. Փաշինյանն այսօր իսկապես իր մի քանի կուսակիցների հետ մնացել է միայնակ, ու նրան ոչ ոք չի համարձակվում ասել, որ վստահելի մարդկանց շրջանակը գնալով նեղանում է, որովհետեւ Փաշինյան վարչապետը կարծում է, որ ինքն ամեն ինչ կարող է անել ու ասել, իսկ մյուսները՝ ոչ:

«Իմ քայլը» խմբակցության ներսում դժգոհություններ կան, որ այլեւս դժվար է գտնել մարդկանց, որոնք թշնամաբար չեն վերաբերվում իրենց, քանի որ Ն. Փաշինյանը բոլորին իրար դեմ է հանել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իր դեմ դուրս եկող թիմակիցներին պատժելու համար Ն. Փաշինյանն իր ուրույն մեթոդն ունի. Անմիջապես հարկային ստուգումներ են սկսվում նրանց պատկանող օբյեկտներում:

Որպես դրա վառ օրինակ՝ նրանք մատնանշում են «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանին, ով համարձակվել էր դեմ դուրս գալ Ամուլսարի ծրագրի իրականացմանը:

Մեր տեղեկություններով՝ Կարապետյանի հայտարարություններից անմիջապես հետո հարկային մարմինները ստուգումներ են սկսել Սեւանի ափին գտնվող պատգամավորին պատկանող օբյեկտում:

Սակայն Վ. Կարապետյանը պնդում է, որ իր տեսակետը կապված Ամուլսարի հետ, լիովին համապատասխանում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ, եւ ամենեւին էլ մեղավոր չէ, որ վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը վերափոխել է իր դիրքորոշումը՝ ինչպես այդ, այնպես էլ՝ շատ այլ հարցերում:

Այնպես որ, խմորումները, որոնք կուտակվել են իշխանական «Իմ քայլը» խմբակցությունում եւ ՔՊ ներսում, չեն կարող երկար անտեսվել, ու հենց դա է պատճառը, որ Փաշինյանը խուսափում է հանդիպել ըմբոստացող կուսակիցների ու թիմակիցների հետ՝ շատ լավ իմանալով, որ իրեն հակադարձելու են՝ նախկին Նիկոլ Փաշինյանի խոսքերից մեջբերումներ անելով, ինչը, համաձայնեք՝ այնքան էլ հաճելի բան չէ: Բայց, մեր տեղեկություններով՝ այդ հանդիպմանը շատերն են անհամբերությամբ սպասում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում