Ուկրաինան մասնակցություն է ունեցել ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանին հայտարարել է, որ անմիջական փաստեր ունեն ՝ 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին Ուկրաինայի միջամտության:
Twitter-ի իր էջում Ջուլիանին գրել է, որ այդ մասին ապացույցներ ունի տեսագրությունների ու փաստաթղթերի տեսքով:
Մինչ այդ հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում Ջուլիանին հերքել է, որ ինքը Թրամփի պահանջով ճնշումներ է գործադրում Ուկրաինայի վրա, որպեսզի այնտեղ քննություն սկսվի ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի որդու Ուկրաինայում ծավալած գործունեության վերաբերյալ: