Աշխատավարձ ենք պահանջում, ողորմություն չենք խնդրում․ «Սանիթեք»-ի նախկին աշխատակիցները շարունակում են ակցիան (տեսանյութ)
Արդեն մի քանի օր է` «Սանիթեք»-ի նախկին աշխատակիցները բողոքի ակցիաներ են իրականացնում քաղաքապետարանի և ընկերության դիմաց։ Այս անգամ նրանք իրենց հարցին վերջնական լուծում տալու համար, որոշել են դիմել կառավարությանը։
Ընկերության նախկին աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձերը։
Ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում վարչապետի հետ։
«Մենք մեր աշխատավարձն ենք պահանջում, մենք ողորմություն չենք խնդրում»,- ասում են նրանք:
Ակցիայի ժամանակ մի կնոջ ինքնազգացողություն կտրուկ վատացավ և նա ընկավ գետնին։ Ներկաները Շտապօգնություն կանչեցին։
Մանրամասները՝ տեսանյութում