Ի՞նչ են պատասխանել Հասան Ռոհանիին ՄԱԿ-ում
Իրանի նախագահ Հասան Ռոհանին «Էր-Ռիադի ու Վաշինգտոնի պայմանավորվածություն» է անվանել այն հայտարարությունը, իբրև թե Թեհրանն է կանգնած Արաբական Միացյալ Էմիրություններում նավթային ընկերության դեմ հարձակման հետևում:
Նա պահանջել է, որպեսզի վերջիններս իրենց ունեցած ապացույցները ներկայացնեն իրեն:
Ռոհանին ասել է նաև, որ ՄԱԿ-ում եվրոպացի մի շարք առաջնորդների հետ հանդիպմանը նա հարց է բարձրացրել, թե ինչից է ենթադրվում, որ դա Իրանի կազմակերպածն է և իրեն պատասխանել են . «Փորձագետների անցկացրած քննությունը ցույց է տվել, որ եմենցիները չէին կարող կազմակերպել նման հարձակում»: