Արթուր Վանեցյանը խաղադաշտեր է բացել Վայոց ձորում (լուսանկարներ)
Ուրախ լուր. Վայոց Ձորի մարզի Ելփին, Արենի ու Խաչիկ համայնքներում բացվեցին ֆուտբոլի դաշտեր։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը:
«ՀՖՖ֊ի կողմից կառուցվող այս դաշտերը թերևս անկախությունից հետո մարզերում իրականցված ամենախոշոր ծրագրերից է։ Բացումն արեց հֆֆ նախագահ Արթուր Վանեցյանը։ Միայն տեսնել է պետք այս մարդկանց ուրախությունը, երեխեքի հրճվանքը։ Մի խոսքով` ՀՖՖ-ն աշխատում է»,- գրել է խորհրդականը: