«Ժամանակ». Վերին Լարսում խցանումների պատճառը տեղադրված կշեռքն է
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ռուսաստան ուղևորվող հայ վարորդները վստահեցնում են, որ Վերին Լարսի անցակետում առաջացած աննախադեպ խցանումների պատճառը նոր տեղադրված կշեռքն է, որի ցուցմունքները չեն համապատասխանում մեքենաների բեռի իրական կշռին:
Հայ վարորդներից մեկը պնդեց, որ դա արվել է վարորդներից հավելյալ գումար կորզելու համար: Ըստ մեր զրուցակցի՝ ռուսական կողմում այդ եղանակով օրական մոտ 2 մլն դոլար գումար է շորթվում վարորդներից. խոսքը միայն հայաստանցի վարորդների մասին չէ, այլ այդ անցակետից օգտվող Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և այլ երկրների բեռնափոխադրողների»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում