«Ես ցանկանում եմ այս տարի հաղթել շատ մրցանակներ». Էդեն Ազար
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է «Ատլետիկո Մադրիդ»-ի հետ կայանալիք հանդիպման մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «Այդպիսի հանդիպումներում միշտ զգացվում է պայքարի ցանկությունն ու ոգին։ Դա այդպես է, երբ հանդիպում են նույն քաղաքի երկու թիմերը։ Պետք է ուղղակի շնորհակալություն հայտնել երկրպագուներին։ «Ռեալ»-ում ամեն ինչ այլ է։
Իմ շնորհանդեսն անհավանական անցավ, երբ ես մարզադաշտում տեսա մեծ թվով մարդկանց։ «Ռեալ»-ը հրաշալի թիմ է և ես այս մրցաշրջանում ցանկանում եմ հաղթել շատ մրցանակներ»։