«Բարսելոնա»-ն կտուգանվի 300 հազար եվրոյով
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կտուգանի կատալոնական «Բարսելոնա»-ին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Ակումբը կտուգանվի 300 հազար եվրոյով այն բանի համար, որ ակումբը ժամանակից շուտ է սկսել բանակցել Անտուան Գրիզմանի հետ։
Այս տեղեկությունները սկսեցին տարածվել այն ժամանակ, երբ արդեն իսկ կայացել էր Գրիզմանի տեղափոխությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իսպանական սպորտային կայքերը հայտնեցին, որ շատ հնարավոր է կատալոնական ակումբին տուգանեն և նա որոշ ժամանակ խաղերը անցկացնի առանց երկրպագուների։