Նախարարը կոչ է անում աշխատակիցների կողմից կոպիտ և անքաղաքավարի վերաբերմունքի դեպքում գրել իրեն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուշադրությո՛ւն, հարգելի՛ քաղաքացիներ,
եթե աշխատանքի և սոցիալական ոլորտում մեր ծառայություններից օգտվելիս աշխատակիցների կողմից կոպիտ և անքաղաքավարի վերաբերմունք նկատեք, խնդրում եմ գրեք ինձ՝ նշելով աշխատակցի անունը, որը պարտավոր է ներկայանալ։
Մենք հնարավոր ամեն բան անում ենք մեր ծառայությունները բարելավելու համար, և այս հարցում ձեր աջակցությունը կարևոր է մեզ համար։
Շնորհակալ եմ»։