Անմեղ մարդն ինչի՞ց պաշտպանվի կամ ումի՞ց. Ալիկ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները. Armtimes.com
ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որին երեկ մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակներում, համոզված է՝ շատ շուտով կապացուցվի, որ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են:
Armtimes.com-ի հետ զրույցում նախկին ոստիկանապետն ասել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, դրանք չի ցանկանում մեկնաբանել:
«Ինձ ուղղված մեղադրանքներն անհիմն են, և շատ շուտով, կարծում եմ, դա կապացուցվի, կտեսնեք: էդքան բան, ուրիշ բան չեմ կարող ասել»,- ասել է Սարգսյանը:
Կայքի հարցին ի պատասխան նա նաև նշել է, որ դեռ փաստաբան չունի. «Փաստաբանի կարիք էս պահին չունեմ, հետո, որ զգամ կարիքը կա, ինչ-որ այլ դավեր են նյութում, բնականաբար փաստաբան կվերցնեմ: Բայց այս պահին ես նույնիսկ պաշտպանվելու կարիք չունեմ: Անմեղ մարդն ինչի՞ց պաշտպանվի կամ ումի՞ց»,- նկատել է նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում