Բրիտանական պառլամենտը նիստը սկսել է՝ Բորիս Ջոնսոնին մեղադրելով
Բրիտանական խորհրդարանը կարճատև ընդմիջումից հետո այսօր կրկին նիստ է գումարել:
Նիստին վարչապետ Բորիս Ջոնսոնին մեղադրել են, որ վերջինս մոլորեցրել է Մեծ Բրիտանիայի թագուհուն և ողջ Մեծ Բրիտանիան, բացի այդ նրան մեղադրում են այն բանի համար, որ վերջինս փորձում է խանգարել պառլամենտի աշխատանքները:
Խորհրդարանականները կոչ են արել Ջոնսոնին մեկնել Եվրամիություն ու զբաղվել Brexit-ի հարցերով, այլ ոչ թե «Մեծ Բրիտանիայով մեկ շրջել ու լուսանկարվելու հարմար դիրքեր ընդունել»: