Ֆրանսիայում այրվում է քիմիական գործարան
Ֆրանսիայի Ռուան քաղաքում գտնվող Lubrizol ընկերությունում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Lubrizol-ը զբաղվում է տրանսպորտային համակարգերին հատուկ քիմիկատներով մատակարարելով:
Դեպքի վայր են ժամանել շուրջ 130 հրշեջ, գործարանը համարվում է հատուկ կատեգորիայի, քանի որ այնտեղ պահվում են մի շարք վտանգավոր քիմիական նյութեր: Տուժածների մասին դեռևս տեղեկատվություն չկա: