Մոլդովայում նացիստական հայտարարություն անողները կդատապարտվեն
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Նյու Յորքում հրեական համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ պատրաստվում է օրենսդրական փոփոխություն կատարել, որով քրեական պատասխանատվության կենթարկվեն Մոլդովայում հնչեցրած ցանկացած նացիստական հայտարարության համար:
Այս մասին Դոդոն հայտնել է իր Facebook-յան էջում: Նա նաև հայտարարել է, որ ընդունել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հրավերը և 2020 թվականին կմասնակցի Իսրայելում նախատեսվող Հոլոքոստի հիշատակին անցակցվող համաշխարհային գիտաժողովին:
Գիտաժողովը կանցկացվի հունվարի 23-ին Երուսաղեմի Յադ-Վա -Շեմ հուշահամալիրում: