Չեմ կարծում՝ Արթուր Վանեցյանի դեմ գործ հարուցվի. ԱԱԾ տնօրենի տեղակալ
Չեմ կարծում, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրգործ հարուցվի: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ պետի տեղակալ Արամ Հակոբյանը:
Նա նշեց, որ չի լսել Փաշինյանի և Վանեցյանի փոխադարձ հայտարարություններն ու վիրավորանքները:
Հարցին, թե ԱԱԾ-ում սպայի պատիվը վիրավորվա՞ծ է, Հակոբյանը բացասական պատասխան տվեց՝ ոչ, ոչ, նման բան չկա:
«Ամեն ինչ նորմալ է, վարչապետը ոչ մի կոշտ բան չի ասել»,- ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը:
Ինչ վերաբերում է Վանեցյանի հայտարարությանը, ապա Հակոբյանն ասաց, որ այն դեռ չի վերլուծել: