Հայտնի են Չեմպիոնների լիգայի խաղարկության առաջիկա 3 տարիների եզրափակիչների անցկացման վայրերը
Չեմպիոնների լիգայի 2021-2022 թվականների խաղարկության եզրափակիչը կկայանա Մյունխենում, 2022/23-ը՝ Լոնդոնում։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ Հանդիպումները կկայանան «Ալիանս Արենա» և «Ուեմբլի» մարզադաշտերում։
Ընդգծենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության 2020/21 թվականների խաղարկության եզրափակիչը կկայանա Սանկտ-Պետերբուրգ քաղաքում։