Նյու-Յորքում հանդիպել են Զելենսկին ու Լավրովը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարճ հանդիպում է ունեցել Նյու Յորքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Լավրովն ու Զելենսկին խոսել են ռուս-ուկրաինական հարաբերությունների, ինչպես նաև մի շարք այլ հարցերի մասին։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ուկրաինայում ԱՄՆ-դեսպան Կուրտ Վոլկերը խորհուրդներ էր տվել Զելենսկիին, թե ի՞նչ պիտի խոսի Լավրովի հետ հանդիպման մասին։