Գրիգորյանի տևական խոշտանգման իրավական պատասխանատուն ՀՀ կառավարությունն է. Լևոն Բաղդասարյան (տեսանյութ)
Անարդարությունը, այն էլ խոշտանգման ձևով, չի կարող երկարատև լինել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
Նա նկատում է, որ եթե նախկինում ասում էին, որ առողջական խնդիրներ ունի Մանվել Գրիգորյանը, ապա այժմ միջգերատեսչական հանձնաժողովն արձանագրում է, որ խափանման միջոց կալանքը խոչընդոտում է բուժման համար: Պաշտպանի խոսքով՝ տևական անօրինականությունները Հայաստանում տեղ չունեն:
«Սա խնդիր է և հարիր չէ ՀՀ-ին, որ տևական ժամանակով անձին խոշտանգեն: Դրա իրավական հետևանքների պատասխանը պետք է տա Հայաստանի կառավարությունը»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում