Ռուսաստանում տղամարդը կյանքը վտանգելով վառվող բնակարանից դուրս է հանել կնոջը (տեսանյութ)
Համացանցում հայտնվել է տղամարդու հերոսական քայլի մասին տեսանյութ, ով փրկել է կնոջը մահվանից։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Օրեր առաջ բարձրահարկ շենքերից մեկում առաջացած հրդեհի ժամանակ շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում, որտեղով ծուխ էր դուրս գալիս, լսվել է կնոջ բղավոց։ Շենքի 6-րդ հարկից մի տղամարդ նետվել է 5-րդ հարկի բնակարանից ներս ու դուրս հանել կնոջը։ Նա վառվող բնակարանից ողջ ու առողջ փրկել է կնոջը։
Տղամարդը ռիսկի է դիմել, քանի որ կարող էր ցած ընկնել շենքից ու մահանալ։ Այս դեպքից հետո ռուսական ամբողջ համացանցը տարածված է տղամարդու հերոսական տեսանյութով։